Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մի՛ վախեցիր ասել «ոչ»
Կարծում ես, թե ընկերոջդ նախասիրությունների նկատմամբ կեղծ հետաքրքրություն ցուցաբերելը նպաստում է ձեր հարաբերությունների ամրությանը, սակայն փորձագետներն ասում են, որ շատ ավելի լավ կլինի, եթե զերծ մնաս «Մեծ պայթյունի թեորիայի» մարաթոնը հաղթահարելուց: Փորձագետնե՛ր, շնորհակալություն:
Ընկերդ ոգևորված պատրաստվում է բեյսբոլի շաբաթօրյա խաղը դիտելուն, և նույնիսկ եթե սպորտը քեզ համար նույնքան հետաքրքիր է, որքան ֆիզիկայի ոլորտի վերջին նվաճումները, դու, միևնույն է, միանում ես նրան: Ի վերջո, հարաբերություններ ունենալ նշանակում է միասին ժամանակ անցկացնել՝ անելով այն ամենը, ինչ զուգընկերդ է սիրում, եթե նույնիսկ դա քեզ դուր չի գալիս: Այդպե՞ս է:
Դե, ոչ միշտ: «Ամուսնություն և ընտանիք» ամսագրում հրատարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ նման վարքագիծը կարող է լրջորեն ազդել ձեր երջանկության վրա: Իրականում փորձագետները պնդում են, որ հարկավոր է ավելի հաճախ ասել ոչ, երբ նա խնդրում է անել մի բան, ինչը քեզ դուր չի գալիս: Եվ ահա թե ինչու...
Դու մնում ես այն նույն թռչնակը, ում համար նա խենթանում էր
«Զույգը երկուստեք գոհ ու բավարարված է լինում այն ժամանակ, երբ կինն անկեղծ է մնում իր նախասիրությունների հարցում»,- ասում է Ալեն Բերգերը` «Սիրային գաղտնիքները բացահայտված են» գրքի հեղինակը: - Տղամարդիկ իրենց ավելի ազատ ու անկաշկանդ են զգում, երբ գիտեն, որ իրենց զուգընկերն այլ նախասիրություններ ունի և կենտրոնացած չէ միայն հարաբերությունների վրա:
Իսկ կանայք ավելի լավ են զգում, երբ չեն դավաճանում իրենց սկզբունքներին ու նախասիրություններին և երբ ստիպված չեն լավ տրամադրություն կեղծել»: Դատիր ինքդ. երբ դու ամեն կերպ ցանկանում ես փախչել այդ վայրից, քեզ չափազանց դժվար է լինել էներգիայով լի այն զվարթ աղջիկը, ում նա սիրում է: Ավելին, եթե որևէ բան անում ես միայն պարտավորվածությունից դրդված, կարող ես զայրույթ զգալ նրա նկատմամբ: Իսկ նման էմոցիաները կարող են հավասարակշռությունից հանել քեզ և հանգեցնել վեճերի:
Նա կկառչի քո բոլոր բառերից
Եթե մշտապես միասին եք և փորձում եք կիսել նույն հետաքրքրությունները, կա սպառվելու և միմյանց ձանձրացնելու վտանգ: Բացի այդ, այսպես դուք միմյանց հետ զրուցելու և միմյանց պատմելու շատ քիչ բան եք ունենում: Իսկ երկար ու տաքուկ զրույցների բացակայությունը կարող է սառեցնել ձեր հարաբերությունները:
«Փոխարենը, եթե երկուսդ էլ զբաղված եք ձեր գործերով, միմյանց նորից տեսնելիս հաղորդակցվելու բուռն ցանկություն է առաջանում. չէ՞ որ կիսվելու և քննարկելու այնքան բան ունեք»,- ասում է հոգեբան Սեթ Մեյերսը: Եվ սա միակ առավելությունը չէ. այն բաները, որոնք սիրում եք միասին անել, կդառնան առանձնահատուկ և սիրելի: Եվ այսպես, ամենևին պարտադիր չէ միասին լինել բոլոր միջոցառումներին: Սկսիր ինքդ. նպաստավոր միջավայր ստեղծիր, որպեսզի նա կարողանա հրաժարվել քեզ հետ կապված որևէ զբաղմունքից:
Բացատիր, որ իսկապես կհասկանաս, եթե նա ներկա չգտնվի այն գրքի շնորհանդեսին, որին այդքան անհամբեր սպասում էիր: Իսկ երբ նա է քեզ հրավիրում գնալ մի տեղ, որտեղ, բացի խորոված ուտելուց, այլ բան չես անելու, անկեղծ եղիր: «Ասա նրան, որ դա իսկապես քոնը չէ»,- խորհուրդ է տալիս Մեյերսը: Նա կգնահատի քո անկեղծությունը, իսկ արդյունքում երկուսդ էլ լավ կզգաք ձեզ՝ ստիպված չլինելով անել բաներ, որոնցից ոչ միայն հաճույք չեք ստանում, այլ պարզապես սոսկում եք:
24.01.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ